Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 նոյեմբերի 2023 թ.

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԱՀԵՆ ՎԱՀՐԱՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.03ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2011թվականի թիվ 1920-Ն որոշումը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի 20.05.2022թվականի <<Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Վայոց ձոր-1, Վայոց ձոր-2, Վայոց ձոր-3, Վայոց ձոր-4, Վայոց ձոր-5, Վայոց ձոր-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախխագծերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին>>  թիվ 122-Ա որոշումը, Արենի համայնքի ավագանու 17.03.2022թվականի <<ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված գոտեվորման նախագիծը հաստատելու մասին>> թիվ 26-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17.06.2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ սահմանված կարգի 1-ին մասի 4-րդ կետը, ՀՀ Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումը, ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 8-րդ մասը,  որոշում եմ՝

1. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Շահեն Վահրամի Հարությունյանին, Վահրամ Փյունիկի Հարությունյանին, Սոնյա Սեյրանի Մարգարյանին, Օվսաննա Վահրամի Հարությունյանին համասեփականության իրավունքով պատկանող 0.03հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-012-0143-0035, հողատեսքը՝ վարելահող) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2. Վերը նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Արփի բնակավայր ----------------------- հողամաս:

3. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության ընթացքում առաջացած կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 216 750 ՀՀ դրամ (27800*25*0.03հա=20850 ՀՀ դրամ, 300*792-20850=216 750 դրամ) ենթակա է վճարման Արենիի համայնքապետարանի 900355105132 հաշվեհամարին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սեփականատիրոջ կողմից հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գևորգ Սիմոնյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner