Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները, ՀՀ կառավարության 15.04.2021թ.-ի թիվ 600-Ն որոշումը, ինչպես նաև «Խաչեն Վայնզ» ՍՊԸ-ի, Հայկ Դավիթի Պետրոսյանի լիազորված անձ Վաչագան Վարդանի Պետրոսյանի դիմումները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայկ Դավիթի Պետրոսյանի սեփականություն հանդիսացող 0.3466 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ վարելահող, ծածկագիրը՝ 10-012-0142-0003) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն.
Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<Խաչեն Վայնզ>> ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 7.7362 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից (գործառնական նշանակությունը՝ վարելահող, ծածկագիրը՝ 10-006-0270-0015) առանձնացված 0.2666հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական մթերքների մթերման կետ կառուցելու նպատակով: