Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, <<Հողային օրենսգրքի>> 63-րդ հոդվածի պահանջներով, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ է՝ Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի <<Ջրհանկայանի տարածք>> կոչվող հանդամասում գտնվող, 0,07050հա (ծածկագիրը՝ 10-008-0191-նպատակային նշանակությունը՝ ջրային, գործառնական նշանակությունը՝ ջրային) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադատրային արժեքի 100%-ի չափով՝ 241 110 (երկու հարյուր քառասունմեկ հազար մեկ հարյուր տասը) ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի <<Ջրհանկայանի տարածք>> կոչվող հանդամասում գտնվող, 0,07հա (ծածկագիրը՝ 10-008-0191-նպատակային նշանակությունը՝ ջրային, գործառնական նշանակությունը՝ ջրային) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադատրային արժեքի 100%-ի չափով՝ 239 400 (երկու հարյուր երեսունինը հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
3. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի <<Կապի գլուխ>> կոչվող հանդամասում գտնվող, 0,37507հա (ծածկագիրը՝ 10-008-0265-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադատրային արժեքի 200%-ի չափով՝ 46 884(քառասունվեց հազար ութ հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ:
4. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի <<Կապի գլուխ>> կոչվող հանդամասում գտնվող, 0,38002հա (ծածկագիրը՝ 10-008-0265-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադատրային արժեքի 200%-ի չափով՝ 47 503(քառասունյոթ հազար հինգ հարյուր երեք ) ՀՀ դրամ:
5. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի <<Չարդախադուռ>> կոչվող հանդամասում գտնվող, 0,1հա (ծածկագիրը՝ 10-008-0018-0008, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ տնամերձ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադատրային արժեքի 30%-ի չափով՝ 102 600(մեկ հարյուր երկու հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
|