Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 011
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2021 թվականի N 011

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18.09.2020ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածների պահանջներով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Տալ համաձայնություն Արենի համայնքի ավագանու 18.09.2020թվականի թիվ 101-Ն «Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի վակումային և ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենաների վարորդների համար վարձատրության չափ և ավտոմեքենաներով մատուցված ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու մասին»  որոշման  մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն՝

ա) որոշման 1-ին կետի մեջ ավելացնել նոր ենթակետ՝  1.1 Մազ մակնիշի վակումային մեքենայի վարորդի օգնականի համար սահմանել վարձատրության չափ՝ 1300 ՀՀ դրամ մեկ աշխատանքային ժամվա համար՝  ներառյալ հարկերը, 

բ) Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

2. ՄԱԶ մակնիշի վակումային ավտոմեքնայով մատուցված ծառայության  արժեքը սահմանել՝

ա) 1 այցը  համայնքի բնակիչների համար` 30 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը, 

բ) 1 այցի շրջանակներում 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ուղեբեռի համար վճարել լրացուցիչ 15 000 ՀՀ դրամ, 

գ) Թույլատրել Արենի համայնքի ղեկավարին, իրենց դիմումի համաձայն և սոցիալական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում  սոցիալապես անապահով ընտանիքների համար կիրառել զեղջ՝ 30%-ի չափով,

դ) Արենի համայնքի վարչական տարածքում 1 այցը կազմակերպությունների համար 40 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը, վարչական տարածքից դուրս՝ տեղափոխման 1 կմ-ը՝  500 ՀՀ դրամ,

ե) 1 այցի շրջանակներում 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ուղեբեռի համար վճարել լրացուցիչ 20 000 ՀՀ դրամ, 


Կողմ -6

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.12 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner