Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 011
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18.09.2020ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածների պահանջներով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Տալ համաձայնություն Արենի համայնքի ավագանու 18.09.2020թվականի թիվ 101-Ն <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի վակումային և ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենաների վարորդների համար վարձատրության չափ եվ ավտոմեքենաներով մատուցված ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու մասին>> որոշմանի  մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն՝

ա) որոշման 1-ին կետի մեջ ավելացնել նոր ենթակետ՝  1.1 Մազ մակնիշի վակումային մեքենայի վարորդի օգնականի համար սահմանել վարձատրության չափ՝ 1300 ՀՀ դրամ մեկ աշխատանքային ժամվա համար՝  ներառյալ հարկերը, 

բ) Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

2. ՄԱԶ մակնիշի վակումային ավտոմեքնայով մատուցված ծառայության  արժեքը սահմանել՝

ա) 1 այցը  համայնքի բնակիչների համար` 25 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը, տեղափոխման 1 կմ-ը՝  500 ՀՀ դրամ,

բ) 1 այցի շրջանակներում 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ուղեբեռի համար վճարել լրացուցիչ 12 000 ՀՀ դրամ, 

գ) Թույլատրել Արենի համայնքի ղեկավարին, իրենց դիմումի համաձայն և սոցիալական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում  սոցիալապես անապահով ընտանիքների համար կիրառել զեղջ՝ 30%-ի չափով,

դ) 1 այցը կազմակերպությունների համար 35 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը, տեղափոխման 1 կմ-ը՝  500 ՀՀ դրամ,

ե) 1 այցի շրջանակներում 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ուղեբեռի համար վճարել լրացուցիչ 20 000 ՀՀ դրամ, 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner