Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 114
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 114


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՀՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ` ՍՆՆԴԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ, ՀԱԳՈՒՍՏԻ և ԱՅԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ և ԲԱՇԽՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 42-րդ կետի  պահանջով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն ՀՀ-ում ստեղծված ռազմական դրությամբ պայմանավորված բարերարների կողմից ուղարկված գումարները տնօրինելու` սննդի, դեղորայքի, հագուստի և այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների ձեռքբերման և բաշխման նպատակով ստեղծել  հանձնաժողով հետևյալ կազմով.

1) Գևորգ Սիմոնյան -  աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի նախագահ

2) Լիանա Բաբայան - աշխատակազմի առաջատար մասնագետ, հանձնաժողովի քարտուղար

3) Աստղիկ Խաչատրյան - աշխատակազմի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ

4) Տվյալ բնակավայրի վարչական ղեկավար- հանձնաժողովի անդամ

5) Տվյալ բնակավայրից ընտրված ավագանու անդամ- հանձնաժողովի անդամ

2.  Հանձնաժողովին՝

ա) ուսումնասիրել և գնահատել կարիքները

բ) ապահովել կարիքների նվազագույնը

գ) ներկայացնել պատշաճ հաշվետվություն գնված ապրանքների ձեռքբերման և բաշխման վերաբերյալ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթեր

դ) հանձնա-ողովի աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը վերապահել Արենի համայնքի ղեկավարին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner