Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 007
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2021 թվականի N 007

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 22-ը հունվարի 2021 թվականի թիվ 2 արտահերթ  նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 22.01.2021 թվականի թիվ 2 նիստի օրակարգը հաստատելու մասին,

2. Արենի համայնքի ավագանու 17.12.2020 թվականի թիվ 136 որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելուն համաձայնություն տալու մասին,

3. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Մանվել Կարապետյանի դիմումը քննարկելու մասին,

4. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 426 և 530մմ տրամաչափի մետաղական խողովակները աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին,

5. Արենի համայնքի ավագանու 18.09.2020թվականի թիվ 101-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն համաձայնություն տալու մասին:

6. Արենի համայնքի ավագանու 24.12.2019 թվականի թիվ 136 որոշման  հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելուն համաձայնություն տալու մասին:

7. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ, 2021 թվականի հունվարի 21-ի հրդեհից տուժած Արմեն Աշոտի Գրիգորյանի ընտանիքին  դրամական աջակցություն ցուցաբերելուն համաձայնություն տալու մասին:

8. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ֆորդ տրանզիտ մակնիշի 823 ll70 պետհամարանիշի ուղեվորատար միկրոավտոբուսով Արենի համայնքի բնակավայրերից դեպի մարզկենտրոն  և հակառակ ուղղություններով անվճար կանոնավոր ուղեվորափոխադրում իրականացնելուն համաձայնություն տալու, երթուղու օրերը եվ ժամերը հաստատելու եվ վարորդի աշխատավարձի չափը սահմանելու մասին


Կողմ -6

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.11 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner