Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 114
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հոկտեմբերի 2020 թվականի N 114

ՀՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ` ՍՆՆԴԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ, ՀԱԳՈՒՍՏԻ և ԱՅԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 42-րդ կետի  պահանջով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն ՀՀ-ում ստեղծված ռազմական դրությամբ պայմանավորված բարերարների կողմից ուղարկված գումարները տնօրինելու` սննդի, դեղորայքի, հագուստի և այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների ձեռքբերման և բաշխման նպատակով ստեղծել  հանձնաժողով հետևյալ կազմով.

1) Գևորգ Սիմոնյան -  աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի նախագահ

2) Լիանա Բաբայան - աշխատակազմի առաջատար մասնագետ, հանձնաժողովի քարտուղար

3) Աստղիկ Խաչատրյան - աշխատակազմի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ

4) Տվյալ բնակավայրի վարչական ղեկավար- հանձնաժողովի անդամ

5) Տվյալ բնակավայրից ընտրված ավագանու անդամ- հանձնաժողովի անդամ

2.  Հանձնաժողովին՝

ա) ուսումնասիրել և գնահատել կարիքները

բ) ապահովել կարիքների նվազագույնը

գ) ներկայացնել պատշաճ հաշվետվություն գնված ապրանքների ձեռքբերման և բաշխման վերաբերյալ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթեր

դ) հանձնաԺողովի աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը վերապահել Արենի համայնքի ղեկավարին


Կողմ -7

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(173.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner