Հիմք ընդունելով «Վայոց ձոր ֆրուկտ» ՍՊԸ-ի կողմից 19.10.2020թ-ին ներկայացված գրությունը և Արենիի համայնքապետարանի կողմից կատարված ուսումնասիրությունը.
Պարզեց որ՝ 2012թ. նոյեմբերի 6-ի լեռնահատկացման թիվ ԼՎ-048 ակտի համաձայն /16.11.2015թ. փոփոխությամբ / «Վայոց ձոր ֆրուկտ ՍՊԸ-ին» տրամադրվել է 3.42165 հա հողամաս, որից
- Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2.41898 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության (ծածկագիր՝ 10-025-0106-, գործառնական նշանակությունը՝ ընդերքօգտագործման) է,
- Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.93458 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիր՝ 10-025-0106-, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) է,
- Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.06809 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիր՝ 10-025-0106-, գործառնական նշանակությունը՝ այլ) է:
Հաշվի առնելով, որ 0.93458 հա և 0.06809 հա հողամասերը կարող են տրամադրվել դրանց նշանակության համապատասխան փոփոխությունից հետո, ուստի դրանք վարձակալությամբ տրամադրելու հարցին հնարավոր է անդրադառնալ վերոնշյալ փոփոխություններից հետո:
Ղեկավարվելով «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով, Հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, 48-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ Կառավարության 12 ապրիլի 2001 թվականի թիվ 286 որոշման 44-րդ կետի Ը ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Խաչիկ համայնքի ավագանու 08.12.2011թ. թիվ 29 որոշման մեջ բոլոր տեղերում «3.6124 հա» արտահայտությունը փոխարինել «2.41898 հա» արտահայտությամբ: Որոշում է մասից հետո 1-ին նախադասության մեջ «հողամասը տրամադրել օգտագործման վարձակալության իրավունքով» բառերից հետո ավելացնել «Վայոց ձոր ֆրուկտ ՍՊԸ-ին» բառերը:
2. Ողջամիտ ժամկետում ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ սույն որոշումից բխող իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը «Վայոց ձոր ֆրուկտ ՍՊԸ-ին» հանձնելու համար: