Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին օրենքի>> 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի նախկին համայնքապետարանի շենքի 2-րդ հարկից 68.4 քմ ընդհանուր մակերեսով տարածքը Մանկական զարգացման հիմնադրամին 3 տարի ժամկետով անվարձահատույց հատկացնելուն՝ <<ԶարՄան>> մանկական զարգացման և երեխաների խնամքի կենտրոն հիմնելու նպատակով::
2. Արենի համայնքի 2020թվականի տարեկան բյուջեից հատկացնել երեք միլիոն ՀՀ դրամ՝ Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվելիք շինության վերանորոգման նպատակով: |