Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 247
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2020 թվականի N 247

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԱՅԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Արենի համայնքի ղեկավարի որոշման համաձայն  2020 թվականի օգոստոսի 20-ին  Արենիի համայնքապետարանում Ելփին բնակավայրի բնակիչ Արայիկ Միքայելյանի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ  Ելփին բնակավայրի 13-րդ փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը զավթելու համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական վարույթը կասեցնելու հիմքերը, որի 2-րդ մասի 2-րդ կետի  համաձայն վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված է, որ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը և վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտերով: Վերը նշված  օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարչական վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Այդ լսումները որպես կանոն իրականացվում են գործի քննության ընթացքում հրավիրվող նիստի ժամանակ ` բանավոր կարգով:

 Վերը նշված վարչական վարույթը գտնվում է լսումների փուլում և նման հարցի քննությունը սեղմ ժամկետներում իրականացնել հնարավոր չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության  կառավարության 27.09.2020 թվականի թիվ 1586-ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն:

 Հաշվի առնելով հիշատակված իրավակարգավորումները և հիմք ընդունելով  «Արենի համայնքի տարածքում վարչական իրավախախտումներ հայտնաբերելու և պատասխանատու անձանց (սուբյեկտներին) վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով մշտական հանձնաժողովի» թիվ 8 նիստի թիվ 1 արձանագրությունը  Արենիի համայնքապետարանում  հարուցված  վարչական  վարույթը հետաձգվում է:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը ելնելով դրանում պարունակվող բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Այս կանոններին համապատասխան և համադրված կերպով մեկնաբանելով վերը հիշատակված իրավանորմերը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Արենի համայնքի ղեկավարը  որոշում է`

1. Քաղաքացի Արայիկ Միքայելյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել մինչև Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ավարտը:

2.  Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.26 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner