ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՕԳՈՍՏՈՍԻ 2024թվականի N 416-Ա
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը, ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը ՝ որոշում եմ`
1․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.10211 հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-020-0126-0011, հողատեսքը՝ այլ հողատեսք) գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի հողատեսքը փողադրել բազմամյա տնկարկ՝ խաղողի այգի և գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն։
2․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.56811 հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-020-0126-0013, հողատեսքը՝ այլ հողատեսք) գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի հողատեսքը փողադրել բազմամյա տնկարկ՝ խաղողի այգի և գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն։
3․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.25260 հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-020-0120-0036, հողատեսքը՝ այլ հողատեսք) գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի հողատեսքը փողադրել բազմամյա տնկարկ՝ կորիզավոր պտղատու այգի և գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ