Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով,
Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․Տալ հավանություն Արենի համայնքի Չիվա բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցման ծրագրին։
2․ Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին՝
ա/եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկ մանկապարտեզի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածք ձեռք բերելու կամ հատկացնելու մասին,
բ/ տանել աշխատանքներ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատվիրման վերաբերյալ։
|