Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 12-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 12-Ա


Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.05886ՀԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ՝ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԻՇԽԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության  «Հողերի օգտագործման  ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը, Արենի համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն.

Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.05886 հա արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ գյուղ. արտադրական, ծածկագիրը՝ 10-020-0066-0003) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության` ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ կառույցները օրինականացնելու համար և կառուցապատողի Իշխան Միքայելյանին օտարելու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner