Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 135-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 135-Ա


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 14 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 30-ը նոյեմբերի 2022 թվականի թիվ 14  նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 30.11.2022թվականի թիվ 14 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Արենի համայնքի ավագանու 17.11.2017թվականի թիվ 44-Ն որոշման 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու կանոնակարգը ընդունելու մասին:

3. 2023 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:

4. 2023 թվականի համար Արենի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:

5. 2023 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և  պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

6. 2023 թվականի համար Արենի համայնքի  համայնքաին ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

7. 2023 թվականի ընթացքում Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին վառելիք հատկացնելուն համաձայնություն տալու մասին:

8. Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին:

9. ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին:

10. Գյուղատնտեսության, բնապահպանության հողօգտագործման և քաղաքաշինության հարցերով մշտական Հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:

11.  սոցիալական հարցերով մշտական Հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:

12. մշակույթի, երտասարդության կրթության և սպորտի հարցերով մշտական Հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:

13. ֆինանսատնտեսական և զբոսաշրջության հարցերով մշտական Հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:

14. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Հակոբ Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

15. Արենի համայնքի ավագանու 26.01.2018թվականի թիվ 9 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:

16. Արենի համայնքի ավագանու 09.12.2021թվականի թիվ 139 որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու մասին:

17. Արենի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալի պաշտոնում Արենի համայնքի ավագանու անդամ Մհեր Ասատրյանի թեկնածությունը հաստատելու մասին:

18. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.04866հա արդյունաբերական նպատակային նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող 104.5քմ. շինությունը ուղղակի վաճառքով կառուցապատող Ժորժ Խաչատրյանին վաճառելու մասին:

19. Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում, ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու և վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացում կատարելու մասին:

20. 2022-2023  թվականների համար Արենի համայնքի <<Արենիի զարգացում>> համայնքաին ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

21. Արենիի համայնքապետարանի և ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ, հրատապ կարգով իրականացված, Արենի համայնքի սահմանամերձ բնակավայրերի ցերեկային լուսավորության համակարգերի կառուցում ծրագրի շրջանակներում ձեռք բերված երկաթե խողովակների գումարը վճարելուն համաձայնություն տալու մասին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner