Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 9-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 9-Ա


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 16 ՓԵՏՐՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 16-ը փետրվարի 2022 թվականի թիվ 2 արտահերթ  նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 16.02.2022թվականի թիվ 2 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Արենի համայնքի ավագանու 09.12.2021թվականի թիվ 140 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

3. Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչ Արտակ Ալավերդյանի դիմումը քննարկելու և ավտոմեքենայի գույքահարկից ազատելու մասին,

4. Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող 0.05886հա արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին՝ առկա ինքնակամ բնակելի տունը և օժանդակ կառույցները օրինականացնելու և կառուցապատող Իշխան Միքայելյանին օտարելու նպատակով,

 5. Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող 0.04հա  գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,

6. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և <<Ջաբուրյան Գրուպ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.13797հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին,

7. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Սմբատ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 0.12հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին,

8. <<Արփա բնապահպանական հիմնադրամ>>-ի տնօրեն Արուս Ներսիսյանի գրությունը քննարկելու և Արենի բնակավայրի վարչական տարածքի 10-008-0101- կադաստրային թաղամասում 0.0108հա գյուղատնտեսական նշանակության հողամաս անհատույց, 25 տարի ժամկետով հատկացնելուն համաձայնություն տալու մասին, 

9. Արենի համայնքի ավագանու 18.09.2020թվականի թիվ 108 որոշման 2-րդ մասի 2.4 կետի մեջ փոփոխություններ կատարելու մասին,

10. Արենի համայնքի  սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:

11. Շվեցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության միջոցով համավարակի հետևանքները տնտեսական զարգացման նախաձեռնությունների միջոցով մեղմելուն ուղղված  Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում ոռոգման ջրագծի կառուցման նպատակով դրամաշնորհային գումար ստանալու համար արտաբյուջետային հաշիվ բացելուն համաձայնություն տալու մասին:

12. «ԱՐԵՆԻ ՈՒԱՅՆ ՀՈԹԵԼ» ԲԲ ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանի գրությունը քննարկելու  և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի վարչական սահմաններում իրականացվող շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար վարչական պատասխանատվության միջոցներ կիրաառելու մասին:

13.Արենի համայնքի Արփի բնակավայրի հողերի օգտագործան ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և Լևոն Գրիգորյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.45 հա հողամասից առանձնացված 0.4հա-ի  նպատակային նշանակությունը փոխելու մասին:

14. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողերից օտարելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner