Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Արենի համայնքի ավագանու 09.12.2021թվականի <<2022 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 140 որոշման հավելված 1-ի մեջ կատարել փոփոխություններ.
1. Հավելվածի 10-րդ տողում <<88312>> թիվը փոխարինել <<91276>> թվով և <<176624>> թիվը փոխարինել <<182552>> թվով:
2. Հավելվածի 27-րդ տողում <<2>> թիվը փոխարինել <<1>> թվով:
3, Ընդամենը տողում <<35>> թիվը փոխարինել <<34>> թվով։