Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 47-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2022 թվականի N 47-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ, ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՎ ԻՐԵՆՑ ԻՍԿ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ, ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Արենի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, համայնքի բնակիչ հանդիսացող և արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդների կողմից ներկայացված և իրենց իսկ  հավանությանն արժանացած, Խաչիկ բնակավայրի բնակիչ Արմեն   Մանուկյանի ծրագիրը՝ անասնապահական փոքր ֆերմայի հիմնում:

2. Ծրագիրը իրագործելու նպատակով Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջեի 4729 այլ նպաստներ բյուջեի հոդվածի գումարներից Արմեն Մանուկյանին հատկացնել 500 000 ՀՀ դրամ՝ մինչև մեկ տարեկան հորթեր ձեռք բերելու նպատակով:

3. Արենի համայնքի ղեկավարին՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով մշտադիտարկում և հսկողություն իրականացնելու նպատակով:

4. Հանձնաժողովին՝ ծրագրի ընթացքի մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Արենի համայնքի ավագանուն:


Կողմ -7

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(700.22 Կբ)
(776.12 Կբ)
(902.45 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner