Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 38-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 38-Ա


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19 ԱՊՐԻԼԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 4 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 19-ը ապրիլի 2022 թվականի թիվ 4 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 19.04.2022թվականի թիվ 4 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Արենի համայնքի ավագանու 14.01.2022թվականի թիվ 6-Ա որոշման   մեջ փոփոխություններ կատարելու մասին:

3. Արենի համայնքի Ելփին բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվող <<Տանձիկի առու>> կոչվող ոռոգման ջրատարի շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջեից 4 725 000 ՀՀ դրամ գումար հատկացնելու մասին,

4. Արենի համայնքի Արենի բնակավայրի մշակույթ տան նկուղային հարկից առանձնացված  53.5 քմ մակերեսով տարածքը, մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին,

5. Արենի համայնքի բնակիչ Ժորա Բաղդասարյանի դիմումը քննարկելու և Արենի բնակավայրի մարզադահլիճում սպորտային պարապունքներ անցկացնելուն համաձայնություն տալու   և պայմանները հաստատելու մասին,

6. Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե գումար հատկացնելու և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին,

7. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից  աճուրդ-վաճառքով օտարելու մասին,

8. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 86.25169 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալությամբ հատկացնելու մասին,

9. Սատար հասարակական կազմակերպության գրությունը քննարկելու և համայնքի երիտասարդների տեղափոխման և սննդի ծախսերը փոխհատուցելու մասին,

10. Արենի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, համայնքի բնակիչ հանդիսացող և արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդների կողմից ներկայացված և իրենց իսկ  հավանությանն արժանացած, Խաչիկ բնակավայրի բնակիչ Արմեն   Մանուկյանի կողմից ներկայացված ծրագիրը հաստատելու և ծրագրի իրականացման նպատակով գումար հատկացնելու մասին:

11. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Չինվան մակնիշի թվով 5 տրակտորները <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և տրակտորների մատուցած ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու մասին:

12. Արենի համայնքի ավագանու 18.09.2020թվականի թիվ 101 որոշման, 09.12.2021թվականի թիվ 140 որոշման հավելված 1-ում և  28.07.2021թվականի թիվ 099 որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու  մասին:

13. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Զորայր Զաքարյանի դիմումը քննարկելու և դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:

14. Արենի համայնքի Արենի բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և գյուղատնտեսական նշանակության 0.08615 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին,

15. Արենի համայնքի  վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերից, մրցույթով վարձակալությամբ հատկացնելու մասին:

16. Չզեկուցվող հարց:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner