|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 ապրիլի 2022 թվականի N 46-Ա |
ՍԱՏԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Հարգել Սատար Հասարակական կազմակերպության տնօրեն Հունան Հունանյանի գրությունը և ընկերության կողմից կազմակերպվելիք <<Սատար>> զինավանում անցկացվող մարտական պատրաստության պարապմունքներին, կամավոր հիմունքներով մասնակցող Արենի համայնքի բնակիչ հանդիսացող երիտասարդների տեղափոխման համար, անհատույց հատկացնել համայնքապետարանին պատկանող Ֆորդ-Տրանզիտ մակնիշի միկրոավտոբուսը:
2. Մասնակիցներին չոր սննդով ապահովելու նպատակով կազմակերպությանը հատկացնել առավելագույնը օրական 1000 ՀՀ դրամ գումար՝ յուրաքանչյուր մասնակցի հաշվարկով:
|
Կողմ -7 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(782.11 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|