Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 82-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 82-Ա


Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը, Համլետ Պետրոսյանի  դիմումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հարգել քաղաքացու դիմումը ր  Արենի համայնքի Արփի բնակավայրի բնակիչ Համլետ Էդվարդի Պետրոսյանի սեփականություն հանդիսացող, Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.493 հա գյուղատնտեսական նշանակության (գործառնական նշանակությունը՝  վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-012-0123-0042) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության ընդերքքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության՝ անասնաշենք կառուցելու նպատակով:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner