Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 110-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2022 թվականի N 110-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 10 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 18-ը հոկտեմբերի 2022 թվականի թիվ 10 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 18-ը հոկտեմբերի 2022 թվականի թիվ 10  նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. <<Արենիի զարգացում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու և <<Արենիի զարգացում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:

3. Արենի համայնքի ղեկավարի 2022 թվականի երրորդ եռամսյակի բյուջեի կատարման հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:

4. Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին:

5.  <<Արփա>> բնապահպանական հիմնադրամի կողմից հատկացված 1 000 000 ՀՀ դրամը, 2021թվականին վայրի կենդանիներից տուժած համայնքի բնակիչներին հատկացնելուն համաձայնություն տալու մասին:

6. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող,  0.04866հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

7. Արենի համայնքի Խաչիկ բնակավայի բնակիչ Արմեն Մանուկյանի կողմից իրականացվող սոցիալական ծրագրի նկատմամբ մշտադիտարկում և հսկողություն իրականացնելու նպատակով ժամանակավոր հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկը  քննարկելու և  համայնքապետարանի կողմից հատկացված գումարով 1 գլուխ հղի կով գնելուն համաձայնություն տալու մասին

8. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Գառնիկ Միքայելյանի դիմումը քննարկելու և դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:

9.  Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին:

10. Արենի համայնքի ավագանու 18.09.2020թվականի թիվ 108 և 19.04.2022թվականի թիվ 44-Ա  որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին:

11. Արենի համայնքի սեփականությւոն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից  աճուրդով օտարելու մասին:


Կողմ -5

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.21 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner