Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 հոկտեմբերի 2020 թ.

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԱՅԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Արենի համայնքի ղեկավարի որոշման համաձայն  2020 թվականի օգոստոսի 20-ին  Արենիի համայնքապետարանում Ելփին բնակավայրի բնակիչ Արայիկ Միքայելյանի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ  Ելփին փողոցի 13-րդ փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը զավթելու համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական վարույթը կասեցնելու հիմքերը, որի 2-րդ մասի 2-րդ կետի  համաձայն վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված է, որ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը և վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտերով:

Նույն օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարչական վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Այդ լսումները որպես կանոն իրականացվում են գործի քննության ընթացքում հրավիրվող նիստի ժամանակ ` բանավոր կարգով:

 Հայաստանի Հանրապետության կառավարության 27.09.2020 թվականի Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին թիվ 1586-Ն որոշմամբ պայմանավորված Արենիի համայնքապետարանը անցել է շուրջօրյա արտակարգ  աշխատանքայինռեժիմի:

Հիշատակված իրավակարգավորումներին համապատասխան Արենիի համայնքապետարանում  հարուցված  վարչական  վարույթը հետաձգվում է:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը ելնելով դրանում պարունակվող բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Այս կանոններին համապատասխան և համադրված կերպով մեկնաբանելով վերը հիշաակված իրավանորմերը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որոշում եմ`

1.  Քաղաքացի Արայիկ Միքայելյանի հանդեպ հարուցված վարչական վարույթը կասեցնել մինչև Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ավարտը:

2.  Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner