Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 309-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 դեկտեմբերի 2022 թվականի N 309-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 16-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, 16.12.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.01.2022թվականի թիվ 14-Ն որոշումը և սեփականատեր Արսեն Համբարձումյանի դիմումը, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝

  1. Արենի համայնքի Աղավնաձոր  բնակավայրի 16-րդ փողոց,  թիվ 11 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 10-006-0090-0006, հողամասի չափը՝ 0.12645 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Արսեն  Թոռնիկի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 36.9քմ,  բաց բատշգամբը՝ 7.6քմ և ծածկերը՝ 22.3քմ,  ընդամենը 66.8քմ ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառոււյցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝ 2022BHSVWM:
  3. Առաջարկել կառույցն իրականացրած Արսեն Համբարձումյանին  վճարելու 1 քմ.` 1028 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված բնակելի տան և բաց բատշգամբի համար՝ ընդամենը 45 643 ՀՀ դրամ   (քառասունհինգ հազար վեց հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ և վճարելու 1քմ.՝ 616.8 ՀՀ դրամ օժանդակ կառույցների  (ծածկերի) համար, ընդամնեը՝ 13 755 ՀՀ դրամ,  հաշվի առնելով  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները:
  4. Ինքնակամ կառույցների օրինականացման վճարները վճարվում են անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355105082:
  5. Ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
  6. Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում ինքնակամ կառույցն իրականացրած ընկերության կողմից սահմանված գումարը չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.27 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner