Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 135
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 135


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

28.10.2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԹԻՎ 66/1532-21 ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության 28.10.2021 թվականի թիվ 66/1532-21  միջնորդագիրը  Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խորեն Ավետիսյանի ընտանիքը Արենի համայնքի  պետական սահմանային գոտում իրականացրել է  մարտական հենակետի կառուցման աշխատանքներ և ներդրել մեծ գումար՝ համայնքին պատճառած   վնասից, որը կազմում է 1470000 ՀՀ դրամ,   փոխհատուցել  գումարի 30 % -ի չափով՝ 441 000 ՀՀ դրամ՝  հաշվարկված 2017 թվականի նոյեմբերի 10-ից /49 ամիս x 30 000 =1 470 000 x 30%=441 000 ՀՀ դրամ/: Գումարը վճարել 12 ամսվա ընթացքում հաշվարկված 2022 թվականի հունվարի 1-ից: Յուքանչյուր ամսվա վճարվելիք գումարը կազմում է 36 750 ՀՀ դրամ:

2. Առաջարկել համայնքի ղեկավարին լուծել նախկին Ելփինի համայնքապետարանի և Գոհար Բաղդասարյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը: Պայմանագրի լուծարումից հետո միջոցներ ձեռնարկել հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և բջջային կապի օպերատորին  վարձակալությամբ հատկացնելու ուղղությամբ՝ կնքելով հողամասի վարձակալության պայմանագիր:

3. Ստեղծել աշխատանքային խումբ Խորեն Ավետիսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում  Ելփին համայնքի հողերի օտարման և վարձակալությամբ տրմադրված  դեպքերը ուսումնասիրելու նպատակով: Խմբում պարտադիր ընդգրկել Ելփին բնակավայրի ընտրված ավագանու անդամներին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner