Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արենի համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից կատարել հատկացում ֆոնդային բյուջե՝ 6 000 000 ՀՀ դրամի չափով: Ֆոնդային բյուջեում ավելացված 6 000 000 ՀՀ դրամը ուղղել 04 բաժնի 02 խմբի 04 դասի գործառնական դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին:
2. Արենի համայնքի 01 բաժնի 06 խմբի 01 դասի ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից պակասեցնել 1 415 000 ՀՀ դրամ և ուղղղել նույն ոլորտի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին:
3. Արենի համայնքի վարչական բյուջեի.
ա) 04 բաժնի 05 խմբի 01 դասի գործառնական դասակարգման 4637 հոդվածից պակասեցնել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ
բ) 05 բաժնի 01 խմբի 01 դասի գործառնական դասակարգման 4637 հոդվածից պակասեցնել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գ) 05 բաժնի 02 խմբի 01 դասի գործառնական դասկարգման 4637 հոդվածից պակասեցնել 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ դ) 06 բաժնի 03խմբի 01 դասի գործառնական դասակարգման 4637 հոդվածից պակասեցնել 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։ Ընդամենը 4000000 (չորս միլիոն) ՀՀ դրամ և ուղղել 01 բաժնի 06 խմբի 01 դասի գործառնական դասկարգման 4637 հոդվածին։ |