Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 89-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2022 թվականի N 89-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.1 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂՄԱՍԸ, ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԱՐԳԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12 ապրիլի 2001թվականի թիվ 286,  08.05.2006թվականի 912-Ն որոշումները ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1.  Արենի համայնքի Արենի բնակավայրի 36-րդ փողոց, 4 փակուղի թիվ 1 հասցեում գնվող 0.1 հա հողամասը (ծածկագիր՝ 10-008-0111-0021, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման)  և հողամասի վրա ինքնակամ կառուցված վառելիքի ստորգետնյա հորը՝ 19.3քմ, հեղուկ գազի մղման կայանը՝ 3.97քմ, օպերատորների սենյակը՝ 8.48քն, ծածկը՝ 3.95քմ և ծածկը՝ 21.65քմ,  ընդամենը՝ 57.35քմ, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով  օտարել Արգամ Աղասիի Կարապետյանին:

2.  Հաստատել հողամասի և  կառույցների համար հաշվարկված գումարները.

ա) 0.1հա հողամասի արժեքը՝  3 382 903 ՀՀ դրամ (57.35 քմ.*2*1221= 140 049դր., 885.3քմ*1221*3= 3 242 854, ընդամենը՝ 3 382 903 ՀՀ դրամ),  ՀՀ դրամ,

բ) 57.35 քմ  ընդհանուր մակերեսով շինությունների արժեքը՝  624 025 (վեց հարյուր քսանչորս հազար քսանհինգ) ՀՀ դրամ, 

Ընդամենը՝ 4 006 928 ՀՀ դրամ.

3. Վճարել համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:

 

Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(990.67 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner