Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Հարգել Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Ժորա Բաղդասարյանի դիմումը և տալ համաձայնություն Արենի բնակավայրի մարզադահլիճում սպորտային պարապմունքներ անցկացնելուն:
2. Համայնքապետարանի բնականոն աշխատանքը չխաթարելու համար աշխատանքային օրերին պարապմունքները անցկացնել ժամը 18:00-ից հետո՝ նախապես ներկայացված և հաստատված գրաֆիկով:,
3. Օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց, որպես փոխհատուցման վճար, համայնքապետարանին վճարել ամսեկան 10 000 ՀՀ դրամ: |