Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 87-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 87-Ա


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24 ՕԳՈՍՏՈՍԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 8 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 24-ը օգոստոսի 2022 թվականի թիվ 8 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 24-ը օգոստոսի 2022 թվականի թիվ 8 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին

2. Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի շրջանակներում Արենի համայնքի զբոսաշրջության զարգացման պորտֆելային մոդելի ծրագրի նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելուն համաձայնություն տալու մասին

3. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.1 հա բնակավայրի նշանակության հողմասը և հողամասի վրա ինքնակամ կառուցված և օրինականացված շինությունները կառուցապատող Արգամ Կարապետյանին ուղղակի վաճառքով  օտարելու մասին

4. Արենի համայնքի ավագանու՝ 22 հուլիսի 2022 թվականի թիվ 82 որոշումը անվավեր ճանաչելու մասին

5. Արենի համայնքի ավագանու՝ 09 դեկտեմբերի 2021 թվականի թիվ 140 որոշման թիվ 5 հավելվածում, 08 հուլիսի 2022 թվականի թիվ 70-Ա, 23.05.2022թվականի թիվ 62-Ա, 22.07.2022թվականի թիվ 85-Ա և 02.02.2021թվականի թիվ 019 որոշումների  մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

6. Արենի համայնքի Ռինդ բանակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Արթուր Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0.04 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին

7. Արենի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին

8. Արենի համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին

9. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը քննարկելու  և  Գագիկ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող VAZ 21101 մակնիշի ավտոմեքենայի համար 4 հատ նոր անվադողեր տրամադրելուն համաձայնություն տալու մասին:

10. Արենի համայնքի Ելփին բնակավայրի մշակույթի տան շենքի 1-ին հարկի  28քմ մակերեսով տարածքը, մրցույթով, վարձաակալությամբ հատկացնելու մասին

11.  Արենի համայնքի բնակավայրերում իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքներից գոյացած երկրորդային շինանյութը համայնքի կարիքավոր և աղետներից տուժած ընտանիքներին անհատույց տրամադրելու մասին

12. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Հակոբ Ասատուրի Գրիգորյանի դիմումը քննարկելու և  միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին

13. 13.11.2017-24.08.2022թթ. ընթացքում խոշորացված Արենի համայնքում  կատարված աշխատանքների մասին համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner