Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թ. հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքով և հիմք ընդունելով Մանուկ Հակոբյանի դիմումը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.
1.Ճանաչել Մանուկ Աբովի Հակոբյանի եվ Անահիտ Ազատի Մսրյանի սեփականության իրավունքը Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ կառույցների նկատմամբ:
2. Բնակելի տունը և օժանդակ կառույցները կառուցվել են մինչև 2001 թվականը.
3. Անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները: