Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 93-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 93-Ա


Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»  63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.10550 հա (ծածկագիրը՝ 10-012-0029-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն գ. Արփի Երևանյան խճուղի 77/1) բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս 836 000 ՀՀ դրամ:

2. Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող.

2.1 0.04238 հա (ծածկագիրը՝ 10-017-0105-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն գ. Գնիշիկ 4-րդ փողոց թիվ 26) բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս  40 000 ՀՀ դրամ:

2.2 0.06670 հա (ծածկագիրը՝ 10-017-0105-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն գ. Գնիշիկ 4-րդ փողոց թիվ 28) բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս  65 000 ՀՀ դրամ:

2.3 0.05075 հա (ծածկագիրը՝ 10-017-0105-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն գ. Գնիշիկ 4-րդ փողոց թիվ 30) բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս  50 000 ՀՀ դրամ:

2.4 0.04785 հա (ծածկագիրը՝ 10-017-0105-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն գ. Գնիշիկ 4-րդ փողոց թիվ 32) բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս  45 000 ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner