Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 121-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2022 թվականի N 121-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 11 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 31-ը հոկտեմբերի 2022 թվականի թիվ 11 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 31-ը հոկտեմբերի 2022 թվականի թիվ 11  նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում, ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու և վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացում կատարելու մասին:

3. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Ջաբուրյան գրուպ>> ՍՊԸ-ին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

4. Արենի համայնքի մանկապարտեզների հետագա գործունեության  մասին:

5. Արենի համայնքի ավագանու  08.07.2022թվականի թիվ 68-Ա որոշման 1.8 և 1.10 կետերը ուժը կորցրած ճանաչելու  և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով, վարձակալությամբ տրամադրելու մասին:

6. Սույն թվականի նոյեմբերի 4-ից 6-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում   կայանալիք «Որակի Նշան 2022» մրցանակաբաշխությանը Արենի համայնքի ղեկավարի մասնակցությունը ապահովելու նպատակով՝ մատուցվող ծառայությունների դիմաց 2023թվականի 1-ին կիսամյակում գումար հատկացնելու մասին:

 7. Արենի համայնքում 2022թվականին սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների պայմանագրերի ժամկետները երկարաձգելու և աշխատանքները 2023թվական տեղափոխելու մասին:

8. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Կարմեն Գևորգի Կարապետյանի դիմումը քննարկելու և դրամական աջակցություն ցուցաբերելու մասին։


Կողմ -6

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(913.09 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner