Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 83-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 83-Ա


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՎՈՎ 4 ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Հարգել Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանի գրությունը և տալ նախնական համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող թվով 4 բնակելի տները և դրանցով զբաղեցված տնամերձ հողամասերը նվիրատվության կարգով տրամադրել բնակելի տների սեփականաշնորհումից օգտված քաղաքացիներին:

2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին նվիրատվությամբ հատկացվող բնակելի տների շահառուներին պատվիրել և ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ շենքի սեյսմակայունության վիճակի մասին:

3.  Քաղաքացիների դիմումների  և սեյսմիկ եզրակացությունների հիման վրա կազմել նվիրատվության փաթեթներ և ներկայացնել առաջիկա ավագանու նիստերի քննարկմանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner