Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 06․06․2024թվականի թիվ 079-Ա որոշումը, որոշում եմ՝
Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 58,24քմ մակերեսով բնակարանը (ծածկագիրը՝ 10-025-0023-0012-001-003, հասցեն՝ ՀՀ ՎՁՄ համայնք Արենի, գյուղ Խաչիկ 10-րդ փողոց 1 շենք 3 բնակարան, վկայականի համարը՝ 10012019-10-0003, կադաստրային արժեքը՝ 1 187 120 ՀՀ դրամ) նվիրաբերել Խաչիկ բնակավայրի բնակիչներ Անահիտ Լևոնի Բադալյանին (ծնված 24․11․1990թ․,), Մերի Գևորգի Թովմասյանին (ծնված՝ 30․09․2012թ․) և Եվա Գևորգի Թովմասյանին (ծնված՝ 10․05․2011թ․)՝ բնակարանով ապահավելու նպատակով։