Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով` Արենի համայնքի ավագանու 06․06․2024թվականի թիվ 082-Ա որոշումը, Արենի համայնքի մրցութային հանձնաժողովի 30.07.2024 թվականի թիվ 2 արձանագրությունը, որոշում եմ. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,1778 հա (ծածկագիրը՝ 10-006-0299-0051, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը 25 տարի ժամկետով, վարձակալությամբ հատկացնել մրցույթում հաղթող ճանաչված Տիգրան Զուլալի Պետրոսյանին։
- Հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝ 11 112,5 ՀՀ դրամ,
- Տարեկան վարձավճարը սահմանել 8400 ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 12 594%-ը: Պայմանագրի կնքման պահին 0,1778հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի հողի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 66,7 ՀՀ դրամ,
- Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 700 ՀՀ դրամ:
- Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
- Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում:
- Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
|