Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 071-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հաճախակի աղբատար մեքենայի անսարքության պատճառով հնարավոր չի լինում պատշաճ կազմակերպել աղբահանությունը՝  առաջացնելով հակասանիտարական և հակահիգիենիկ իրավիճակ, ինչպես նաև հատուկ տեխնիկայի բացակայության պատճառով գրեթե անհնար է սպասարկել փողոցային լուսավորության համակարգերը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Որպես հրատապ խնդիր, առաջարկել Արենի համայնքի ղեկավարին ուսումնասիրել և ավագանու առաջիկա հերթական նիստին ներկայացնել հստակ առաջարկ,  օգտագործված հատուկ տեխնիկաներ (աղբատար մեքենա և ավտոաշտարակ) ձեռք բերելու նպատակով՝  նշելով մեքենաների  մակնիշները, տեսակները, գները և այլ մանրամասներ։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner