Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ» ԹԵՄԱՅՈՎ ԱԿՆԱՐԿԻ ՄՐՑՈՒՅԹԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նորայր Գրիգորյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/07/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/07/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԶԾ-ն (Միավորված ազգերի զարգացման ծրագիր) ՀՀ Տարածքային կառավարման և ենթակա-
ռուցվածքների նախարարության հետ համագործակցաբար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական աջակցությամբ ՀՀ Վայոց Ձորի մարզի 12 (Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Սերս, Մարտիրոս, Գոմք, Խաչիկ, Արենի, Ելփին, Չիվա, Ռինդ, Գնիշիկ) սահմանամերձ բնակավայրերում մեկնարկել է «Կայուն համայնքներ» Ծրագրի իրականացումը։
Ծրագրի իրականացման ռազմավարությունն իբրև մեկնակետ ընդունում է այն մոտեցումը, որ համայնքային զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդիկ ներգրավվում են իրենց կյանքի վրա ազդեցություն ունեցող խնդիրների վերհանման ու լուծման գործընթացներում։ Այդ իսկ նպատակով ՄԱԶԾ
«Կայուն համայնքներ» ծրագիրը՝ վերոնշյալ բնակավայրերում առավել մասնակցային և թիրախային Ծրագրեր իրականացնելու հեռանկարով, հայտարարում է «Կայուն համայնք» թեմայով ակնարկի մրցույթ, որին կարող են մասնակցել բնակավայրերի բոլոր բնակիչները՝ անկախ սեռից և տարիքից:
Մրցույթի անցկացումն ի թիվս այլ միջոցառումների, նպատակ ունի բնակիչներին մասնակից դարձնել և առիթ տալ ներկայացնելու դիտարկումներ իրենց համայնքի զարգացման խնդիրներին, ձևակերպել համայնքի ապագայի իրենց երազանքը, վեր հանել ներկա հիմնախնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղիներն ու առաջնահերթությունները, խոչընդոտները, համայնքի բոլոր բնակիչների համար ընդունելի արժեքները, նպատակները:
Ներկայացված աշխատանքները գնահատվելու են ՄԱԶԾ-ի փորձագետների կողմից և իրատեսական առաջարկները ներառվելու են կոնկրետ բնակավայրում զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներում:
1.Աշխատանքից մեր ակնկալիքներն են.
 Համայնքի մասին պատմական, ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական, մշակութային, բիզնես, կրոնական, քաղաքական, քաղաքացիական, այլ ոլորտների մասին հարուստ տեղեկատվություն,
 Համայնքի ներկա իրավիճակի վերլուծություն Ձեր աչքերով՝ (ո՞վ եմ ես, ի՞նչ նպատակներ ունեմ, ո՞րն է իմ երազանքը, ի՞նչ եմ անում համայնքի զարգացման համար, ովքե՞ր ենք մենք միասին՝ իբրև հավաքականություն, որտեղի՞ց ենք գալիս (հնուց եկած ավանդույթներ, պատմություններ), ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում, որո՞նք են մեր համայնքում ընդհանուր
նպատակները, ի՞նչ ենք անում համայնքի զարգացման համար, որո՞նք են նպաստող պայմանները, որո՞նք են խոչընդոտները, որո՞նք են մեր համայնքի բնակիչների ընդհանուր արժեքները, որոնց շուրջ կարող ենք համախմբվել, ինչո՞վ ենք նման միմյանց, ինչո՞վ ենք
տարբեր, որո՞նք են մեր եկամտի հիմնական աղբյուրները, ո՞րն է ամենակարևոր ասելիքը, որ կուզեի փոխանցել հանրությանը…),
 Համայնքում առկա հիմնախնդիրների և դրանց պատճառների վերլուծություն,
 Համայնքում զարգացման մասին առաջարկներ, առաջնահերթությունների սահմանում և
հիմնավորում,
 Համայնքի բնակիչներին բնորոշ հատկանիշների ներկայացում (բնավորության գծեր, սովորույթներ, արհեստագործական հմտություններ և այլն),
 Համայնքի հեղինակավոր անձինք (մարդիկ, որոնց կարծիքը կարևոր և էական է մեծամասնության համար),
 Այլ համայնքների (տեղական, միջազգային) հետ համագործակցության հնարավորությունների առաջարկ և դրանց հիմնավորում:

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱԿՆԱՐԿԻ ՄԵՋ ՀԱՏՈՒԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ։
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ է 3 (ԵՐԵՔ) ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ․ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԴԻՏԱՐԿՎԵՆ ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
2. Աշխատանքը կարելի է ներկայացնել ինչպես տպագիր (ոչ ավելի, քան 2 էջ), այնպես էլ՝ ձեռագիր (ոչ ավելի
քան 3 էջ):
3. Աշխատանքի հանձնման վերջնաժամկետն է՝ հուլիսի 20-ը, երկուշաբթի, 2020 թ., ժամը 18.00:
4. Աշխատանքը ուղարկվում է էլեկտրոնային փոստով hripsime.manukyan@undp.org էլեկտրոնային հասցեով
կամ +374 99 274230 հեռախոսահամարին կցված Viber-ով, WhatsApp-ով կամ Telegram-ով։
Աշխատանքի արդյունքները կամփոփվեն և մրցանակաբաշխության մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Բոլորը
Տեսահոլովակ
Արենի համայնքի ավագանու՝ 03.04.2024 թ-ի թիվ 4 նիստ
Արենի համայնքի ավագանու 2024 թ.-ի թիվ 3 նիստ մաս 2
Արենի համայնքի ավագանու՝ 2024 թ.-ի թիվ 3 նիստ
Արենի համայնքի ավագանու՝ 15.02.24 թ. թիվ 2 նիստ
25.01.2024 թ.-ի թիվ 1 արտահերթ նիստ: Մաս 2
Արենի համայնքի ավագանու՝ 25.01.2024 թ.-ի թիվ 1 արտ
Արենի համայնքի ավագանու՝ 3 հերթական նիստ
Ավագանու 14.02.2023 թ-ի թիվ 2 հերթական նիստ ՄԱՍ 2
Ավագանու թիվ 10 հերթական նիստը՝ ՈՒՂԻՂ
Ավագանու թիվ 9 արտահերթ նիստը՝ ուղիղ.
Ավագանու 20.05.2021 թվականի թիվ 8 արտահերթ նիստ:
Ավագանու 16.04.2021 թվականի թիվ 5 նիստ, մաս 2
Ավագանու 16.04.2021 թվականի թիվ 5 նիստ, մաս 1
Ավագանու 05.03.2021 թվականի թիվ 4 նիստ, մաս 2
Ինչպես դիմել համայնքապետարան
22.01.2021 թվականի թիվ 2 արտահերթ ավագանու նիստ
22.01.2021 թ.-ի թիվ 2 արտահերթ ավագանու նիստ ՄԱՍ 2
Արենի համայնքի ավագանու՝ թվականի թիվ 3 նիստ մաս 1
Ավագանու 05.03.2021 թվականի թիվ 4 նիստ, մաս 1
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner