Արենի գյուղում Ախտա ջրագծի նոր խողովակաշարի մոնտաժման պատճառով վաղը՝ օգոստոսի 2-ին Արենի գյուղի այն թաղամասերում, որոնք սպասարկվում են Ախտա ջրագծից, ժամանակավորապես կդադարեցվի ջրամատակարարումը:
Համայնքապետարանը հայցում է ազգաբնակչության ներողամտությունը և տեղեկացնում, որ ջրամատակարարումը կվերականգնվի որքան հնարավոր է շուտ: