Այսօր: Շաբաթ, 27 Փետրվարի 2021թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.02.21 Նոր համակարգի ներդրում

Այսօր՝ փետրվարի 12-ին, Արենիի համայնքապետարանում «Գեոռիսկ» կազմակերպությունը ներկայացրեց ՀՀ «Տարածքային կառավարման և ենթակառութցվածքների նախարարության» կողմից պատվիրված կենցաղային կոշտ թափոնների կառավարման էլեկտրոնային ծրագիրը, ինչի կիրառմամբ այսուհետ աղբահանությունը Արենի համայնքում էլ ավելի արդյունավետ կլինի:
Աշխատակիցների վերապատրաստմանը հաջորդեց կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ, ինչի արդյունքում կողմերը պայմանավորվեցին էլ ավելի խորացնել համագործակցությունը և այն դարձնել շարունակական:

02.02.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2021 թ.-ի փետրվարի 8-ին ժամը 15:00-ին Արենիի համայնքապետարանում տեղի կունենա «Յուլի Դալի» ՍՊ ընկերության կողմից Գնիշիկի քվարցիտների հանքավայրի Ջրաձորի տեղամասի արդյունահանման աշխատանքների նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումների առաջին փուլը:
29.01.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2021 թ.-ի փետրվարի 8-ին ժամը 15:00-ին Արենիի համայնքապետարանում տեղի կունենա «Յուլի Դալի» ՍՊ ընկերության կողմից Գնիշիկի քվարցիտների հանքավայրի Ջրաձորի տեղամասի արդյունահանման աշխատանքների նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումների առաջին փուլը:
29.01.21 ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ
Արենիի համայնքապետարանը կազմակերպում է շախմատի համայնքային մրցաշար՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին: Արենի համայնքի բոլոր բնակավայրերից այն անձինք, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու մրցաշարին, կարող են մինչև ս/թ փետրվարի 15-ը գրանցվել՝ զանգահարելով Արենիի համայնքապետարանի աշխատակից, մշակութային միջոցառումների կազմակերպիչ Արթուր Կարապետյանին՝ 094 424410 հեռախոսահամարին:
28.01.21 ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 29-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արենի (Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) համայնքի սիրելի բնակիչներ, հունվարի 28-ը հայ ժողովուրդը նշում է Հայոց բանակի օրը։ Հայոց պատմության բովում մեր բանակը մշտապես եղել է ու կա հայ պետականության անվտանգության ու հարատևության գլխավոր երաշխավորը։ Արցախյան պատերազմներում էլ մեր բանակն իրեն դրսևորեց որպես մարտունակ ուժ` կերտողը դառնալով բազմաթիվ խիզախությունների։ Ցավոք, այս տարի բանակի օրը նշվում է սրտի կսկիծով` մեր առջև ունենալով բազմաթիվ հայ քաջորդիների կիսատ թողած կյանքերը։ Բոլորիս համար խորհրդանշական և կարևոր այս օրը լինենք խոնարհ և հավատարիմ մեր հերոսների սկզբունքներին` մեր միասնականությամբ ամրացնելու Հայոց բանակի թիկունքն ու հիմքերը։Հարգելի հայրենակիցներ, ... Մանրամասն
26.01.21 ԱՅՑ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ

Այսօր՝ հունվարի 26-ին, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը աշխատանքային այցով Ագարակաձոր բնակավայրում էր, որտեղ վարչական ղեկավար Անդրանիկ Գալստյանի ուղեկցությամբ այցելեց հրդեհից տան տանիքը կորցրած ընտանիքին, ում համայնքապետարանի միջոցներով դրամական աջակցություն էր ցուցաբերվել։ Համայնքի ղեկավարը տեղում ծանոթացավ տանիքի վերականգնման աշխատանքներին։

22.01.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արենի համայնքի սիրելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է 2021 թ.-ի համար ներկայացնել դիզելային վառելիքի և ազոտական պարարտանյութի (սելիտրա) պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն: Բոլոր ցանկացողները մինչև սույն թվականի փետրվարի 15-ը կարող են գրանցվել համապատասխան բնակավայրում՝ դիմելով վարչական ղեկավարին:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Ինչպես դիմել համայնքապետարան
22.01.2021 թվականի թիվ 2 արտահերթ ավագանու նիստ
22.01.2021 թ.-ի թիվ 2 արտահերթ ավագանու նիստ ՄԱՍ 2
Արենի համայնքի ավագանու՝ թվականի թիվ 3 նիստ մաս 1
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
arenigyux@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner