Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 053
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մարտի 2021 թվականի N 053

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱԶԱՐԱՊԵՏ ՆԱԶԱՐԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.04798ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջով և  հիմք ընդունելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ  912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, Ելփին բնակավայրի բնակիչ Նազար Ալավերդյանի դիմումը (Մտից՝ 0122-21, 27.01.2021թ.)  Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝

  1. Արենի համայնքի  Ելփին բնակավայրի վարչական տարածքի 19-րդ փողոց թիվ 10 հասցեում  գտնվող, Հազարապետ Նազարի Ալավերդյանին, Ալվարդ Կառլենի Ալավերդյանին, Նազար Հազարապետի Ալավերդյանին, Նազելի Նազարի Ալավերդյանին և Նազանի Նազարի Ալավերդյանին  համասեփականության իրավունքով պատկանող 0.04798հա բնակավայրերի նշանակության   (ծածկագիր՝ 10-020-0082-0005, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասի վրա ինքնակամ կառուցված 102.18քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, բաց պատշգամբը և պարիսպը  ճանաչել օրինական,
  2. Առաջարկել կառույցն իրականացրած  Հազարապետ Ալավերդյանին  վճարելու 1ք.մ.` 550 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված բնակելի տան  և բաց պատշգամբի համար՝ ընդամենը 53 059 (հիսուներեք հազար հիսունիննը) ՀՀ դրամ, և վճարելու 1քմ. 330 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված պարսպի համար, ընդամենը՝ 1885 ՀՀ դրամ,   հաշվի առնելով  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 7 -րդ հոդվածի 7-րդ մասը,
  3.  Ինքնակամ կառույցի   պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
  4.  Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից սահմանված գումարը չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

        5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(745.26 Կբ)
(511.44 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner