Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 092
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2021 թվականի N 092

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28 ՀՈՒԼԻՍԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 11 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 28-ը հուլիսի 2021 թվականի թիվ 11 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 28 հուլիսի 2021 թվականի թիվ 11 նիստի օրակարգը հաստատելու մասին

2. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանի գրությունը քննարկելու և Արենի համայնքի Արփի բնակավայրում արտաքին լուսավորության կառուցման նպատակով 2 950 000 ՀՀ դրամ ներդրում կատարելուն համաձայնություն տալու մասին:

3. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու համաձայնություն տալու մասին,

4.  Արենի համայնքի ավագանու 22.01.2021թվականի թիվ 010 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և համայնքային սեփականություն հանդիսացող շարժական  գույքը աճուրդ-վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին,

5. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Մասիս Փափագի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.109հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին,

6.  Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում համայնքապետարանի աշխատակազմի 1 աշխատակցի և ավագանու 1 անդամի թեկնածությունները հաստատելու մասին,

 7. Արենի համայնքի սոցիալապես անապահով անձանց դիմումը քննարկելու և  դրամական աջակցություն ցուցաբերելուն համաձայնություն տալու մասին

8. Արենի համայնքի Արենի բնակավայրի Արենի-Խաչիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում հողամասերի օտարումը արգելելուն համաձայնություն տալու մասին:

 

 


Կողմ -6

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.18 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner