Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.70263 հա (ծածկագիրը՝ 10-036-0109-0273, գործառնական նշանակությունը 4-րդ կարգի ջրովի վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնելուն: Մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 10 000 ՀՀ դրամ,
2. Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.28762 հա (ծածկագիրը՝ 10-036-0109-0274, գործառնական նշանակությունը 4-րդ կարգի ջրովի վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնելուն: Մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 4 000 ՀՀ դրամ:
|