Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 043
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 043


Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԵՎ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության  «Հողերի օգտագործման  ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որշումը ինչպես նաև քաղաքացիներ Հակոբ Վահրամի Բադալյանի, Սարգիս Գագիկի Ղարիբյանի և Լիլիանա Էդվարդի Դեմիրչյանի դիմումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն՝

Ա) Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչ Հակոբ Վահրամի Բադալյանի սեփականություն հանդիսացող Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.13709 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ խաղողի այգի, ծածկագիրը՝ 10-020-0150-0040) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

Բ) Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչ Հակոբ Վահրամի Բադալյանի սեփականություն հանդիսացող Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.12213 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ խաղողի այգի, ծածկագիրը՝ 10-020-0150-0040) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

Գ) Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչ Սարգիս Գագիկի Ղարիբյանի սեփականություն հանդիսացող Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.25039 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ խաղողի այգի, ծածկագիրը՝ 10-020-0149-0006) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

2. Տալ համաձայնություն Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն՝ Լիլիանա Էդվարդի Դեմիրչյանին սեփականության իրավունքով պատկանող 23.19665 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիր՝ 10-006-0239-0770, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր, խաղող) հողամասից առանձնացված 0.15 հա հողակտորի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner