Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N գրել
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 մայիսի 2022 թվականի N գրել

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՇԱՄ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.04798ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջով և  հիմք ընդունելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ  912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 02.03.2021թվականի թիվ ՔՏՄ/09.2.4/2240-21 գրությունը՝   Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝

  1. Արենի համայնքի  Ելփին բնակավայրի վարչական տարածքի Երևանյան խճուղի թիվ 10 հասցեում  գտնվող, Արշամ Սերյոժայի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող 0.08հա բնակավայրերի նշանակության   (ծածկագիր՝ 10-020-0152-0042, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասի վրա ինքնակամ կառուցված 158.89քմ ընդհանուր մակերեսով ավտոտեխսպասարկման կետը  ճանաչել օրինական,
  2. Առաջարկել կառույցն իրականացրած  Արշամ Թովմասյանին  վճարելու 1ք.մ.` 1100 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված ավտոտեխսպասարկման կետի համար՝ ընդամենը 174 780 (մեկ հարյուր յոթանասունչորս  հազար յոթ հարյուր ութսուն) ՀՀ դրամ,   հաշվի առնելով  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 7 -րդ հոդվածի 7-րդ մասը,
  3.  Ինքնակամ կառույցի   պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
  4.  Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից սահմանված գումարը չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

        5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner