Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 014
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2021 թվականի N 014

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ ՄԱԿՆԻՇԻ 823 LL70 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՈՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ԴԵՊԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՎՃԱՐ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԵՐԹՈՒՂՈՒ ՕՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով  ՀՀ Վայոց ձորի մարզպետի 01.07.2020 թվականի թիվ 01/07.4/4175-2020 գրությունը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ֆորդ Տրանզիտ մակնիշի 823 LL 70 պետհամարանիշի ուղևորատար միկրոավտոբուսով Արենի համայնքի բնակավայրերից դեպի մարզկենտրոն և հակառակ ուղղություններով անվճար կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելուն, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից:

2. Սահմանել ուղևորատար միկրոավտոբուսի  վարորդի աշխատավարձի չափը՝  220 000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը:

3. Առաջարկել համայնքի ղեկավարին`

ա) հաստատել երթուղու գրաֆիկ համաձայն որի իրականացնել ուղևորափոխադրումներ բոլոր բնակավայրերից 

բ)  ուղևորափոխադրումների կազմակերպման համար հատկացնել դիզելային վառելիք՝ ըստ սահմանված նորմերի,

գ) օրենքով սահմանված դեպքում վճարովի ծառայության թույլտվություն տրամադրվելու դեպքում անցնել վճարովի ծառայության սահմանված շուկայական գների   50%-ի չափով

4. Ապահովել պարետի որոշմամբ սահմանված համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

5. Լիցենզավորված ուղևորափոխադրում իրականացնող ընկերության կողմից  երթուղու սպասարկումը վերսկսելու դեպքում որոշումը  ճանաչել ուժը կորցրած 

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից:


Կողմ -6

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.00 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner