Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 038-1
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 038-1


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15 ԱՊՐԻԼԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 5 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 16-ը ապրիլի 2021 թվականի թիվ 5 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 16.04.2021 թվականի թիվ 5 նիստի օրակարգը հաստատելու մասին

2. Արենի ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Սերյոժա Նելսոնի Սիմոնյանի թեկնածությունը հաստատելու մասին

3. Արենի համայնքի ավագանու՝ 18 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 101 և 04 հունիսի 2020 թվականի թիվ 65 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

4. Արենի հայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին

5. Արենի համայնքի ավագանու 17.12.2020 թվականի թիվ 139 որոշման թիվ 1 հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

6. Արենի համայնքի Աղավնաձոր և Ելփին բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող հողերի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին

7. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին

8. Արենի համայնքի ավագանու 15.12.2017 թվականի «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 30-ը նոյեմբերի 2014 թվականի թիվ 26-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 55-Ն որոշման մեջ փոփոխութուններ և լրացումներ կատարելու մասին

9. Արենի համայնքում աղբահանության կազմակերպման մասին

10. Արենի համայնքի ավագանու 26 հունվարի 2018 թվականի թիվ 9 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

11. Արենի համայնքի ղեկավարի 2021 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին

12. 01.01.2021-31.03.2021 թթ. ընկած ժամանակահատվածում Արենի ՀՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին

13. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner